Քուն, քնի խանգարումներ
6 գաղտնիք՝ առողջ քուն ապահովելու մասին. news.am

Վերջին տարիներին բժիշկներն առավել հաճախ են քնի որակի եւ տեւողության կարեւորության մասին բարձրաձայնում: Նրանց զգուշացումները հատկապես Միացյալ Նահանգների՝ քնի կարոտ քաղաքացիներին են ուղղված: Օրվա ընթացքում զգոնություն պահպանելու եւ առողջ կենսակերպ ապահովելու նպատակով նույնիսկ տարատեսակ ծիսակարգեր եւ ռազմավարական գործողություններ են մշակվում՝ անկողին մտնելուց առաջ իրականացման համար, հիշեցնում է Medical Daily-ն:
Մինչդեռ տարեցտարի՝ տասնամյակներ շարունակ ամերիկացիների կողմից քնին հատկացված ժամանակի նվազեցում է նկատվում: Ներկայումս ԱՄՆ միջին՝ հնգօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող քաղաքացին օրական 6,5 ժամ է քնում: Սակայն քնի որակական փոփոխությունները եւս շոշափելի են: Որքան խորն են նոր տեխնոլոգիական լուծումները ժամանակակից մարդու ննջասենյակ ներխուժում, այնքան գիշերային որակյալ քնի պակաս եւ փոխարենը՝ զգայարանների սրում է նկատվում:
Վերջին 20 տարիների ընթացքում գիտնականները տվյալների հսկայական բազա են հավաքել առ այն, որ քնի պակասը կարող է ֆիզիկական եւ մտավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Քնի ազգային հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 50-70 մլն ամերիկացիների մոտ քնի քրոնիկ խանգարումներ են նկատվում, ինչը ցերեկային ժամերին քնկոտության, ռեֆլեքսների դանդաղեցման, կենտրոնացվածության կորստի եւ ավտովթարի բարձր հավանականության կարող է հանգեցնել: Երեւույթն, այդուհանդերձ, երկարաժամկետ հատվածում շատ ավելի լուրջ հետեւանքներ ենթադրող բարդությունների, մասնավորապես՝ շաքարախտի, արյան բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի եւ հավելյալ քաշի առաջացմամբ է սպառնում:
Ստորեւ 6 գաղտնիք ենք ներկայացնում, որոնք օգնությամբ կարող եք առողջ քուն ապահովելու միջոցներ գտնել:
- Ննջարանում «քնեցնող» միջավայր ապահովեք
Ննջանսենյակում «քնեցնող» միջավայրի ապահովումն առողջ քուն վայելելու թերեւս ամենաարդյունավետ միջոցն է համարվում: Սենյակի պատերի եւ զարդարանքի գույներն ընտրելիս փորձեք վառ դեղին եւ վարդագույն երանգներից խուսափել: Նարդոսի գույնն ու նմանատիպ թեթեւ երանգները լավագույն լուծումն են՝ «քնեցնող» միջավայրի ապահովման համար: Բացի այդ, հարմարավետ ներքնակ ընտրեք եւ մի փորձեք սավանների ու բարձերի վրա գումար խնայել:
Ննջանսենյակում ուշադրություն գրավող ձայներ եւ բուրմունքներ չպետք է լինեն, իսկ ջերմաստիճանն էլ հարկ է 15-19 աստիճանի սահմաններում պահել: Եթե, այնուամենայնիվ, սենյակում շոգ է, բայց չեք սիրում առանց ծածկվելու քնել, փորձագետները խորհուրդ են տալիս գոնե ոտքերը վերմակի տակից հանել:
Քնի ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հարցախույզի արդյունքներն այն մասին են վկայում, որ ամերիկացիների 73 տոկոսը, որակյալ քուն վայելելու համար, նախընտրում է մթության մեջ անկողին մտնել: Մարդու ուղեղում առկա կենսաբանական ժամացույցը, որ սուպրախիազմատիկ կորիզ անունն է ստացել, օպտիկական նյարդերի օգնությամբ է օրվա ժամի մասին պատկերացում կազմում: Այնպես որ, անկողին մտնելուց առաջ հարկ է ննջարանում գտնվող բոլոր լույս արձակող էլեկտրական սարքավորումները, մասնավորապես՝ նոութբուքը, բջջային հեռախոսն ու հեռուստացույցն անջատել: Իրականում դրանք նույնիսկ ննջարանում գտնվելու կարիք չունեն, մինչդեռ հարցվածների 95 տոկոսը խոստովանել է, որ անկողին մտնելուց հետո առնվազն մեկ ժամ հիշյալ սարքավորումներից է օգտվում: - Մշտապես նույն ժամին անկողին մտեք
Թե՛ աշխատանքային, եւ թե՛ շաբաթ-կիրակի օրերին հարկավոր է ժամային առումով անկողին մտնելու հարցում եւս հետեւողական գտնվել: Բացի այդ, առավոտյան էլ հարկ է նույն ժամին արթնանալ, քանի որ այդ կերպ կարելի է օրգանիզմին քնի համար հատկացված ժամանակին հարմարվելու հնարավորություն ընձեռել: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ չափահաս մարդը, առողջ աշխատանքային օր ապահովելու համար, օրական 7-9 ժամ տեւողությամն քնի կարիք է զգում: - Հանգստացնող ծիսակարգեր
Օրգանիզմի համար ճանաչելի ծիսակարգեր մշակեք: Միջոցառման արդյունավետության մեջ համոզվելու համար փորձեք հիշել, թե մանկության տարիներին՝ անկողնում պառկած, հեքիաթ պատմող հայրիկին կամ մայրիկին լսելով, նրանց համբույրն ու բարի երազների մաղթանքները վայելելով, որքան արագ էիք քուն մտնում: Երեւույթի պատճառն այն է, որ քնելուց առաջ սովորական բնույթ կրող ծիսակարգերը կարող են օրգանիզմին եւ մտքին հասցեագրված՝ անջատվելու հրահանգ պարունակել: Ի դեպ, ցանկալի է, որ ձեզ համար հարմար գործողությունների ճշգրիտ հերթականություն մշակեք, օրինակ՝ ցնցուղ կամ տաք լոգանք, ատամների խոզանակում եւ մեղմ երաժշտության վայելում: Միայն թե դրանք չպետք է սթրես առաջացնող որեւէ գործողություն ներառեն, որի արդյունքում «պայքարի կամ փախուստի» զգացում եւ ադրենալինի աճ առաջացնող հորմոնի՝ կորտիզոլի ակտիվացում կարող է նկատվել, ինչը չի կարող հանգստի վիճակի հանգեցնել: - Քնելուց առաջ թեթեւ վարժություններ նախաձեռնեք
Անկողին մտնելուց մելատոնին հորմոնի ազդեցության աճ կարող եք ապահովել: Մասնավորապես, հետդաշտանադադարային փուլում գտնվող կանայք, Հարվարդի բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների վկայությամբ, կարող են անհամեմատ ավելի արագ քուն մտնել, եթե անկողին մտնելուց առաջ շաբաթական 3,5 ժամ տեւողությամբ թեթեւ վարժություններ նախաձեռնեն: Միայն թե պարտադիր է մոտ մեկ ժամ ընդմիջում ապահովել, հակառակ պարագայում վերմակի տակ հանգիստ պառկելու հնարավորություն չեք ունենա: - Նախաանկողնային ժամերի համար հատուկ սննդակարգ սահմանեք
Անկողին մտնելուց մեկ ժամ առաջ հարկավոր է որոշակի սննդակարգի հետեւել՝ օրգանիզմին քնի համար անհրաժեշտ հորմոնների արտադրությամբ զբաղվելու հնարավորություն ընձեռելու համար: Բացի այդ, ձեր մարմինը պետք է հասցնի այն բոլոր հորմոններից ազատվել, որոնք, ընդհակառակը, կարող են գիշերվա կեսին արթնանալու պատճառ դառնալ:
Քնելուց առաջ առաջարկվող 200 գրամ կաթն այդ տեսանկյունից բոլորովին էլ տատիկի հեքիաթների շարքին չպետք է դասվի, քանի որ հիշյալ ըմպելիքի բաղադրության մեջ մտնող ամինաթթուներից մեկը՝ տրիպտոֆանը, քնկոտություն հրահրելու հատկությամբ է աչքի ընկնում: Իսկ եթե կաթի մեջ մի փոքր թեթեւ քաղցրության վարսակ ավելացնեք, ածխաջրատների եւ սպիտակուցների ստացված համադրությունը կարող է հանգստացուցիչ ազդեցություն ապահովող նյարդային փոխանցչի՝ մելատոնինի վերածվելու հատկությամբ հայտնի սերոտոնինի այնպիսի մեծ ծավալներով արտադրություն խթանել, որ քուն մտնելու հետ կապված ոչ մի բարդություն չեք ունենա: - Սեքսից խույս տվեք
Գաղտնիք չէ, որ անկողինը լավագույն վայրն է՝ սիրային խաղերի եւ սեքսի համար, սակայն փորձագետները խորհուրդ են տալիս այդ նպատակով բոլորովին այլ սենյակ եւ մահճակալ օգտագործել: Քնելու նպատակով անկողին մտած մարդու միտքը պետք է ազատ լինի սեռական հաճույքների մասին հիշեցնող խթանիչներից, հակառակ դեպքում հանգստի վիճակ ապահովելու հնարավորություն չի ունենա:

Կարդացեք նաև

Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...


Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...


Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:
Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...


Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...


Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...


Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...


Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...


Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...


1. Ի՞նչ է խռմփոցը
Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...


Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...


Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...


Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...


Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...


Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն